Ձայնագրման Ստուդիայի թարմացում

Նախագծի նպատակ

Մխիթար Սեբաստացի Մայր Դպրոցում գտնվող ձայնագրման ստուդիային անհրաժեշտ է թարմացում:

Խնդիրներ

  • Ձայնագրման սենյակում ակուստիկ ձևավորում:
  • Համակարգչի փոփոխում
  • Ականջակալների կարգավորում

Ընթացքը

  • Առաջին հերթին ակուստիկ պանելները փակցվելու են ձայնագրման սենյակում ապակիների վրա, քանի որ ապակիները ամենավատ ձայնահաղորդիչն են:
  • Համակարգիչը կփոխարինվի նոր Մոնոբլոկով, քանի որ ներկայիս համակարգիչը ոչ միայն չի համապատասխանում ներկայիս ծրագրային պահանջներին, այլև կոշտ սկավառակի մաշվածության պատճառով շատ հաճախ ֆայլեր է կորցնում:

  • Լավ ականջակալները անփոխարինելի են թե ձայնագրության, թե ձայնային մշակման համար։Beyerdynamic DT 770 PRO-ն գերմանական արտադրության ականջակալներ են,որոնք տարիների ընդացքում ապացուցել են իրենց արդյունավետությունը։

Ձայնագրման ստուդիային նաև անհրաժեշտ են ջեկ լարեր, բենդի գործունեության համար։

Արդյունք

Արդյունքում կունենանք ամբողջությամբ թարմացված, և ներկայիս բոլոր ստանդարտներին համապատասխանող ձայնագրման ստուդիա, որտեղ կարող են ձայնագրվել և բենդեր, և վոկալիստներ, և ազգագրային գործիքներ։

Նախագիծը կազմելիս խորհրդակցել եմ պրոֆֆեսիոնալ երաժիշտներ Կարեն Խաչատրյանի և Սամվել Սարյանի հետ։

Թողնել մեկնաբանություն