Անհատական ուսումնական պլան

Ինձ չեն կարող փակել տանը ո՛չ պատգամ մարմինները, ոչ վտանգները, ոչ ոք: Բայց արի ու տես, որ դրսում անցկացրած ժամանակս կարողացան կրճատել: Քանի որ, ես արդեն պարտավոր չեմ առավոտը արթնանալ, ինչ-որ տեղ շտապելու համար, ես սկսեցի ապրել գիշերային կյանքով: Գիշերը ֆիլմերը ավելի շատ են փոխում քո ներաշխարհը, ավելի են քեզ ներքաշում իրենց մեջ: Ավելի շատ ազատ ժամանակ և միայնություն ունենալով, ես սկսեցի ամբողջովին զբաղվել արվեստով, որի մասին էլ հիմա ձեզ քիչ մը կպատմեմ:

Էպիդեմիայից առաջ սկսել եմ կարդալ Նիցշեյի «Բարու և չարի անդին» գիրքը, վերջացրել եմ, և միանգամից սկսել՝ «Ժանտախտը»: Մեծ հետաքրքրությամբ հետևում եմ նրան, թե ինչպես են գրքի հերոսների հետ մեկտեղ, փոխվում այս աշխարհի մարդիկ:

Երաժշտության առումով շատ ավելի ընդարձակ է պատմությունը: Ուսումնասիրել եմ տասնյակ խմբերի, արտիստների կենսագրություններ, լսել եմ նույնչափ ալբոմներ: Մետալ ժանրից մինչև՝ կլասիկ: Մետալ ժանրում շատ հետաքրքիր էր ուսումնասիրել Megadeth և Metallica պատերազմը: Մի երկու խոսքով կցանկանայի ներկայացնել: Մետալիկա խմբի հենց սկզբից Դեյվ Մաստեյնը նրանց կիթառահարն էր, բայց բացի կիթառահար լինելուց նա ահավոր ալկոհոլիկ և թմրամոլ էր և շատ հաճախ նրա հետ շատ դժվար էր լինում աշխատել: Մի անգամ նա հալուցինոգեների ազդեցության տակ ծեծում է խմբի անդամներից մեկի ընկերոջը, քանի որ նրան թվացել էր, թե նա հայհոյել է իր շանը: Այդ պատահարից հետո նրան դուրս են հանում խմբից, բայց Մաստեյնը չի հանձնվում: Նա ստեղծում է նոր խումբ՝ «Մեգադեթ» անունով: Շատ հետաքրքիր պատմություն է, թե ինչպես է նա ծանոթանում այդ խմբի թմբկահարի հետ: Տանը նստած ահավոր վատ հոգեկան և ֆիզիկական վիճակում, վրա է գալիս հարևանի թմբուկների ձայնը: Այդտեղ Մաստեյնը հունից դուրս է գալիս և ծաղկամանը շպրտում հարևանի տան վրա …. Այսպիսի շատ պատմություններ կարդացի տարբեր արվեստագետների մասին:

Նաև հետաքրքրեց Վագները (երևի թե Նիցշեյի պատճառով), ուսումնասիրել եմ նրա կյանքը, երաժշտությունը, մի քանի օպերաներ:

Հիփ-հոփ ժանրում, ինչքան էլ զարմանալի է ինձ համար, շատ-շատ նոր բացահայտումներ արեցի: Առանձին կցանկանայի նշել և խորհուրդ կտայի հիփ-հոփի սիրահարներին Three 6 mafia, ռուսական հիփ-հոփում Масло черного тмина:

Նաև ինքս գրել եմ մեծ քանակությամբ երաժշտություն:Ալբոմ եմ պատրաստում նաև սովորում եմ նորը:

Բաց չթողեցի նաև գեղանկարչությունը. ուսումնասիրել եմ Դալիի, Պիկասոյի, Ռեմբրանդի կյանքը, տարբեր գործերը: Շատ հետաքրքրված եմ գտել Ռեմբրանդի «Խաչից իջեցումը» կտավով:

Ամենահետաքրքիրը թողել էի ամենավերջում. դա կինոարվեստն է:
Դեյվիդ Լինչ, Սթենլիկ Կուբրի. ես ուղղակի ապշած եմ նրանց ստեղծագործություններից: Նոր աշխարհների ստեղծում և այն էլ այդպիսի խորությամբ և տարբերությամբ մեր աշխարհից: Ինձ համար նրանք հանճարներ են:

Մեծ տպավորություն է ինձ վրա թողել Լինչի Eraserhead (Ռետինե-Գլուխ) ֆիլմը: Ինչ-որ չափով սյուրռեալիստական, ազդող, լարված և շատ դժվար հասկանալի ֆիլմ է: Եթե ազատ ժամանակ ունենաք, գրեթե գիշերվա 3-ին, փակեք ձեր սենյակի դուռը, անջատեք սենյակի լույսերը և կլանվեք ֆիլմի մեջ: Կերպարներ փնտրեք:Նաև դիտման եմ առաջարկում Լինչի «Թվին Փիքսը», որը կարճ հեռուստասերիալ է:

Կուբրիկի ֆիլմերից «Լարովի Նարինջը» և «Փայլատակումը» սկզբի համար կարելի է դիտել, ռեժիսորի հետ ծանոթանալու համար: Երկուսն էլ ինձ շատ դուր են գալիս, քանի որ նրանց ասելիքը թաղված է շատ ավելի խորը, քան կարելի է պատկերացնել, և նրանք դա շատ գեղեցիկ են մատուցում: Թե՛ Կուբրիկը, թե՛ Լինչը, ունեն իրենց ոճը, շատ գեղեցիկ ձեռագիրը:

Թողնել մեկնաբանություն