Տարեկանի արտում անդունդի եզրին

Տարեկանի արտում անդունդի եզրի
Պատմություն տղայի մասին որ հոգնել էր հասարակությունից։Տղան հոգնել էր հիմար ընկերներից, կեղծ մարդկանցից,անմիտ աղջիկներից։Նրան հեռացնում են շատ թանգ դպրոցից ու չնայած նա գիտեր որ դա մեծ հիասթափություն է լինելու իր ծնողների համար,մեծ հաշվով նա չէր նեղվում դրանից։Նա արձակուրդ վերցրեց,միանման կյանքը փոխելու համար։Ու թեև վերջի պահին դա նրան չհաջողվեց,ամեն դեպքում հետաքրքիր էր այդ ամենին հետևելը։Հյուրանոցի անբարոյկանի դրվագը ամենահետաքրքիրերից։Այդտեղ ամբողջությամբ երևաց,որ տղան հոգնել է մարմնից և ուզում եմ հոգու ընկեր գտնել իրեն։Դրանից հետո նա գնում է իր հին ընկերուհու մոտ։Լավ ժամանակ անցկացնելուց հետո նրանք ուղղակի խոսում են և տղան պոռթկում է ոչ շատ կարևոր հարցի վրա։Կարևոր դեր խաղում նաև նրա եղբոր մահը։Չէ ո՞ր նա շատ սիրում էր և կապված էր եղբոր հետ։Վերջում նա գտավ նրան ում համար պետք էր մնալ քաղաքում։ Փոքր քույրը չէր փոխարինում եղբորը,բայց լրացնում էր այն զգացմունքները որոնք տղան ստանում էր եղբոր հետ շփման ժամանակ։Նա զգում էր,որ պետք է ինչ որ մեկին,իրոք պետք է,քանի որ նա զգում էր որ պետք է պաշտպանի նրանց,օգնի հասնել նրանց նպատակներին։Ալիյի դեպքում դա բեյսբոլն էր,իսկ քրոջ դեպքում դերասանական խմբակը։

Advertisements

Ալքիմիկոսը

Պատմությունը մի հովվի մասին է,ով որոշելով ինքնավար կյանք ապրել, լքում է հայրական տունը։Այդպես մի քանի տարի շարունակ նա ապրում է սարերում։Սիրահարվում է մի աղջկա,որին հանդիպում է երբ իր ոչխարներին տանում է խուզելու։Նա նաև երազ է տեսնում,երկու անգամ նույն երազը,և որոշում է գնալ գուշակի մոտ։Երազում նա տեսնում է թե ինչպես է գտնում իր գանձը,եգիպտական բուրգերի մոտ։Այդպես սկսվում է նրա ճանապարհը դեպի իր գանձը։ Ճանապարհին նա հանդիպում է տարբեր մարդկանց,որոնցից ամեն մեկը սովորեցնում է տղային մի բան։Անապատով ճամփորդելիս նրա խումբը կանգ է առնում մի օազիսում։Այնտեղ նորից սիրահարվում է և ծանոթանում է Ալքիմիկոսի հետ։Ալքիմիկոսը նրան սովորեցնում է մի քանի կարևոր բան,և օգնում է հասնել գանձին։Եգիպտական բուրգերին հասնելուց հետո,նա տեսիլք է տեսնում,որտեղ իր գանձը թաղված է այն սարերում որտեղ նա գառներին էր արածում։Կարելի է նշել նաև կարևոր պահեր և խոսքեր,որոնցից են օրինակ “Եթե դու իրոք ցանկանում ես ինչ որ բան,ամբողջ տիեզերքն է նպաստում դրա իրականացմանը։Կամ աշխարհի լեզուն,որով Սանտյագոն(այդպես են անվանում գլխավոր հերոսին)կարողանում է խոսել քամու, արևի և անապատի հետ,և դառնալ քամի,այդպիսով փրկելով մահից։Պատմության մեջ քողարկված են տարբեր մտքեր,կարելի է հասկանալ և ընդունել բոլորը։Նաև կան պահեր,որտեղից կարելի է հասկանալ թե ինչքան կարևոր է ներդաշնակ լինել ինքդ քո հետ։

Գիրքը շատ նման է «Վայրի պայմաններում» ֆիլմին,երկու տեղում ել հերոսները լքում են հայրական տունը,կյանք տեսնելու համար։Երկուսում ել նրանք իրենց ճանապարհին սովորում են տարբեր մարդկանցից և վերջում հասկանում որ ամենալավ տեղը այնտեղ է որտեղ որ սկզբում եղել ես։Հնարավոր է որ դա չի համապատասխանում իրականությանը,բայց այդ առումով մտածել հաստատ կարելի է։

Գյումրու մշակութային կառույցները, թանգարանները, գործող-խոնարհված եկեղեցիները

Գույմրու թատրոններ

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն (նախկինում՝ Ասքանազ Մռավյանի անվան, մինչև 1938 թ.-ը կոչվել է նաև Երկրորդ պետթատրոն), հիմնադրվել է 1928 թվականին, բացվել նոյեմբերի 1-ին «Խռովություն» ներկայացումով (ըստ Դմիտրի Ֆուրմանովի, ռեժիսոր՝ Ա. Գուլակյան, նկարիչներ՝ Մ. Արուտչյան և Վ. Շերիշև)։

 

Գյումրու եկեղեցիներ

Սուրբ Ալեքսանդրա, ռուսական եկեղեցի Հայաստանի Ալեքսանդրապոլ քաղաքում՝ Ալեքսանդրապոլ ամրոցի տարածքում։ Եկեղեցին իր անվանումը ստացել է սուրբ նահատակ Ալեքսանդրա Հռոմեացի թագուհու անունով։ Ներկայումս եկեղեցին գտնվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում։

Գյումրու թանգարաններ

  • Ասլամազյան քույրերի պատկերասրահԱսլամազյան քույրերի պատկերասրահ, բացվել է 1987 թվականի նոյեմբերի 6.-ին, Լենինականի «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի համակարգում՝ Ասլամազյան քույրերի՝ Լենինական քաղաքին իրենց աշխատանքները նվիրաբերելու առիթով։Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

 

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գործում է 1975 թվականից, մեծ քնարերգուի հայրական տանը, որը կառուցվել է 1828 թվականին՝ բանաստեղծի պապի՝ Նիկողայոս Իսահակյանի կողմից։

Հովհաննես Շիրազի տուն-թանգարան, հիմնադրվել է 1983 թվականին, գործում է 2003 թվականի սեպտեմբերից։

Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Ձիթողցոնց տուն-թանգարան, Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան, որտեղ ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Գտնվում է քաղաքի կենտրոնում։

Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Մհեր Մկրտչյանի թանգարան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի թանգարանը հիմնադրվել է 2004 թվականին, բացումը տեղի է ունեցել 2006 թվականի դեկտեմբերի 20-ին, 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում։

Շիրակի երկրագիտական թանգարան, երկրագիտական թանգարան Գյումրիում:Ստեղծվել է ՀԽՍՀ ժողկոմսովետի 1930 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ։ Ունեցել է հնագիտության-ազգագրության, քաղաքի և Շիրակի պատմության, մշակույթի, սոցիալիստական շինարարության, Հայրենական մեծ պատերազմիպատմության բաժիններ։ Հնագիտության և ազգագրության բաժինների ցուցանմուշները հիմնականում ձեռք են բերվել Կումայրի հնագույն բնակավայրի պեղումներից։

Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանՍերգեյ Մերկուրովի աշխատանքները ներկայցնող թանգարան Գյումրի քաղաքի կենտրոնում։

Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Քանդակագործության Ազգային պարկ-թանգարան, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում, տարածքը կազմում է 44.35 կմ2։ Հիմնադրվել է 2013 թվականին Գյումրու «Մշակութային Էքսպերիմենտալ Կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության, Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ։

Րաֆֆի-Ջալալեդին

Րաֆֆու Ջալալեդին վիպակ է մի տղայի մասին,ով ոչ սեփական կամքով լքում է հայրական տունը:Նրան իրենց գյուղում չէին ընդունում,քանի որ նա առաջարկում էր զենք վերցնել և պատրաստվել թշնամու գալուստին,իսկ նրա հայրը լռիվ հակառակ կարծիքի էր:Հայրը ասում էր,որ ոչ մի վտանգ էլ չկա և լինելու դեպքում էլ կառավարությունը կպաշտպանի նրանց:Տղան ամբողջ ուժերով փորձել է համուզել հորը,բայց նրա մոտ դա չի ստացվել:Տղայի հետ կռվելով հայրը վռնդում է տղային տնից:Տղան թողնում է ընտանիքին,տունը,սիրած աղջկան և սկսում է շրջել հայաստանով մեկ,տարբեր մարդկանցից խումբ կազմելով:Այդպես տղան իմանում է,որ իր գյուղի վրա հարձակվել են:Հետևում է մի սրտաճմլիկ տեսարան,որտեղ տղան անիծում է կիսամեռ հորը:Տղան նաև ասում է:
<<Անիծվեն նրանք,ովքեր մեզ բարի դարձրեցին>>:

Թեև նա անիծեց հորը,բայց նա գնաց իր ընտանիքի վրեժը լուծելի:Հավաքեց խումբը,և ոչնչացրեց պարսիկ այն խմբին,որ թալանել էր իրենց գյուղը:Ազատեց և փրկեց գերիներին:

Պատմության մեջ մարդիկ տեսնում են,որ Րաֆֆին վերլուծել է ազատագրական շարժման իրական հանգամանքները ,միանգամայն ապարդյուն համարելով Հայկական հարցի լուծման եվրոպական դիվանագիտության ուղին:Ես պատմության մեջ գտնում մի ավելի կարևոր միտք,որ Րաֆֆին փորձել է փոխանցել կարդացողին:Բարիության և միամտության պատճառով կոտորվեցին շատ մարդիկ:Իհարկե պետք չէ լինել չար ու նենգ,բայց և ոչ էլ պարզամիտ ու վստահել շատ մարդկանց:

Չեբուռաշկան

Չեբուռաշկա

 

Ուզում եք պարեք  և ուրախացեք ,ուզում եք հաշվեք տարբեր բաների շանսերը,թվաբանությամբ զբաղվեք,իսկ ես ձեզ կպատմեմ Չեբուռաշկայի մասին:Ով գիտեր Չեբին,երբեք չի մոռանա,ով չգիտեր նա շատ բան է կորցրել:Փոքրահասակ,մեծ ականջներով էր Չեբը,իսկ մեջքի հետևում ուներ հարյուրավոր արյունահեղություններ:Չեբի ձայնը հանգիստ էր ու խաղաղ,հայացքը պարզ ու խորը,խիղճ Չեբը չուներ ընդհանրապես,բայց նրա խարիզմային կնախանձեին են բոլորը:Չեբոռուշկան մեր,պայթեց ոնց երնկաքարը,և ոչ միայն նրա համար,որ շատ վտանգավոր թմրանյութեր էր օգտագործում:Ինչ անում էր Չեբը՝ անում էր գեղեցիկ,իսկ այդպես հազվադեպ է լինում,եթե հասարակ ընտանիքից ես:Չեբը մռայլ հանցագործ էր:Ամենաանվնասը ՝ խանութ էր թալանել:Բիզնեսի մեջ Չեբը չգիտեր  ինչ է բարոյականությունը:Նրան ուզում էին վրեժխնդիր լինել շատերը,բայց հաջողվեց միայն մեկին,Էդիկը նյարդային մարդ:Էդիկը սպանեց Չեբի մորը ,հորը,եղբորը,տղային,կնոջը:Այո Էդիկը գժվել էր,այո Էդիկը նյարդային տղա էր:Կռեկը և պարտքերը և ընդհանրապես բնավորությունը:Ավելի լավ է Էդիկը դուրս չգար հուներից:Երբ որ լսեց Չեբը  գույժը,հայհոյանքների տարափ տեղաց,ջարդեց շուրջը ամեն ինչ,ծեծեց հայտնողին:Մի շաբաթ սուգ և Չեբը սկսեց պատրաստվել վրեժխնդիր լինելուն:Չեբի մազերը սպիտակեցին և նա դադարեց ժպտալ,իսկ Էդիկը թաղեց հարազատներին,Էդիկն էլ դադարեց վախենալ:Իսկ հետո վերջի հանդիպման պահը եկավ,մանրամասնությունները ես չգիտեմ,չեմ եղել այնտեղ:Գիտեմ միայն,որ սպանել են նրանք իրար Չեբը կրծեց Էդիկի կոկորդը,իսկ Էդիկը մատը մցրեց Չեբի աչքը և տարավ մինչև ուղեղ:Մեր Չեբը մահացավ այնպես, ինչպես որ ապրել էր:Մահացավ գեղեցիկ,ձիով քայլ անելով,առանց ինչ որ մեկին մի կտոր զիջելու:Ահա գաճաճ Չեբը պառկած է դագաղում,աչքը չկա,մի կտոր էլ ուղեղից է պակասում:Հիմա Չեբին կթաղեն ու քիչ քիչ կմոռնան:Ինչ որ լինելու ասես չենք կարող նույնիսկ խանգարել դրան:Հանգիստ թող պարկի Չեբը և նույնիսկ չժարժվի,իսկ մենք այստեղ կշարունակենք մեր կյանքը:Բրնձով փլավ կսարքենք,վարկերը կմուծենք:Մոխիրը թափվել է սեղանին,ուզում էս փչիր ուզում ես ոչ,կարևորը որ ժպտաս:

Кровосток — Чебурашка

Old Boy (2013)

OldBoy-Ֆիլմի դիտարկում

ՕլդԲոյ ֆիլմը առանձնանում է մնացած ֆիլմերից իր թողած էֆեկտով:Կան ֆիլմեր որոնք դիտելուց հետո,մի քանի րոպե ուղղակի նայում ես մի կետի և մտածում,-ինչ կատարվեց հենց նոր:Ֆիլմի ազդեցությունը մարդու վրա  ուղղակի  աննկարագրելի է:Սցենարը պտտվում է մի հասարակ մարդու շուրջ:Նա հասարակ աշխատող էր օֆիսում:Բաժանված էր կնոջից,ուներ մի աղջիկ:Խմում էր աշխտանքի ժամանակ և աշխտանքից դուրս:Մի տուփ ծխախոտի համար նա ծեծեց մի խումբ  տղաների:Հերթական հարբածությունից հետո նա աչքերը բացում է մի անծանոթ սենյակում:Ոչմեկ չկար,որպեսզի բացատրեր իրավիճակը:Ամեն ինչ անհասկանլի էր:Սկզբում թվում է  թե դա բանտ է,կամ ինչ որ ուղղիչ հաստատություն:Շատ չանցած դռան տակից նրան ուտելիք են տալիս:Գոռալով նա կանչում էր,չգիտես ում,և ուզում էր հասկանալ  ինչ է կատարվում:Հանկարծակի միանում է հեռուստացույցը,լուրերով տեսնում է,որ իր կնոջը սպանել են,և  կասկածի տակ հենց նա է:Շատ չանցած նա հայտնաբերում է մնացած ամեն ինչ,և տեսնում է որ այդտեղ ամեն ինչ կա մարդու գոյատևմնան համար:Հետո նա հեռուստատեսությամբ տեսնում է իր աղջկան,նրանից հարցրույց են վերցնում,հարցնելով հոր մասին:Հուզմունքը չզսպելով նա լաց է լինում,և պառկում է քնելու:Այդպես այդ սենյակում անցկացնում է տարիներ,որոշելով,որ ամեն գնով դուրս է գալու այդտեղից,պարզի թե ինչն ինչոց է,և հանդիպի իր աղջկան:20 տարի է անցնում:Նա ֆիզիկական պարապմունքներ է անցկացնում,ուսումնասիրում տարբեր մարտարվեստներ(գրքերի և հեռոսւտատեսության օգնությամբ):

Դուրս է գալիս նա այդտեղից լոգարանի սալիկները հանելուց հետո պատում անցք հայտնաբերելով:Դուրս է գալիս` և անցնում գործի:Գնում է հին ընկերոջ մոտ,ամեն ինչ պատմում,և հետաքնությունն սկսում:Ֆիլմի վերջին մոտ պարզվում է,որ նրան փակողը հին ոխ է ունեցել:Սկսած դպրոցական տարիներից այդ մարդը ամեն ինչ արել է իր ծրագրերը իրականցնելու համար:Այդ փակողը մի միլիարդատեր էր,որի քրոջ մասին բամբասանք է տարածել գլխավոր հերոսը:Այդ բամբասանքի պատճառով տան հայրը սպանել է ամբողջ ընտանիքին,իսկ տղայի վրա կրակելուց վրիպել է:Շատ հետաքրիր ձևով  է Միլիարդատերը վրեժ լուծում հերոսից:Բուն ձևը ես չեմ գրի,հետաքրքրությունը չվերացնելու համար:Միայն կասեմ, որ մեծ ցավ է պատճառում այդ մարդուն կապված իր աղջկա հետ,բայց չի սպանում  նրան:Ֆիլմում շատ թաքնված մտքեր կարելի է գտնել,բայց ամենաակնհայտն այն է,որ պետք է  զգույշ լինել քո արած քայլերում,աշխատել չվիրավորել  ոչ ոքի,որովհետև ամեն ինչ կարող է վերադառնալ:

 

Աշնանային

Ս.Փ.Մ

Աշունը առանց զգուշցման այցելում է,Գուլիվերի նման ամեն ինչ ավիրելով,որը ամեն դեպքում անձրևներով լցնելու  է կյանքը:Նրան դուք ել եք ճանաչում:Այս շարադրությունը նվիրված չէ եղանակին,այն կյանքի ամենակարևոր բաների մասին է՝հաճույքների:

Երբ որ գրպանում գումար չկա,այդ ժամանակ չես ուզում ոչինչ անել,գլխում հայտնվում են օրենքից դուրս մտքեր,պահերը դառնում են անհետաքրքիր,աչքերը վազվում են այս ու այն կողմ:Տնից դուրս գալու տրամադրություն ել չի լինում:Ամբողջ օրը թեյ ես խմում,ինչ որ բան ես դիտում՝կամ կարդում:Ծանոթ և հարազատ մարդկանց հետ չես ուզում խոսել,անծանոթների կոկորդը կտրել,առանց պատճառ ցավ հասցնել բոլորին՝եթե ամենակարևոր բաների հետ ինչ չ որ բան այն չէ:Երեկոյան մոռանում ես ինչպես է օրը սկսվել: Պարտքերը շատանում են,եղանակը ցրտում է:Եթե անկեղծ,ոչ մի բանից զրկել ինձ ընդհանրապես չեմ ուզում:Երկու ձեռքով կրակել նրա վրա ինչ որ կհայտնվի քո առջև,վառել դիմացի կիսաքանդ շենքը,ծեծել կողքի հարևին,վախեցնել փոստատարին այնպես որ ուշքը գնա իր ճչոցից:Ինքներդտ մտածեք,հարկավոր է արդյոք ինքներդ ձեզ զրկել ձեր սիրելի բաներից,եթե դրանից դուք  ձեզ լավ չեք զգալու:Ձեզ հաճելի պահեր պարգևելու համար պայքարեք:

 

 

С.Б.Ш.

Осень похоже без б*я наступила огромной
Ступнёй злого годзиллы который по тупому
Сс*тся сверху дождями да вы знакомы
С этим рваным ган**ном сами ну и х**лиж
Сёстры и братья нам то с того мы привыкли
Каждый год одно и то же г**но этот трек
По любому не про погоду и не про замёрзшую
Под ногами воду он посвящён мыслям о сексе
Баблосе и шмали главным вещам в этой
Жизни если не знали когда их нет хочешь
Не хочешь туши детка свет короче становятся
Недоступны в момент типа как на полюсе
Минарет разнообразные покупки всегда
Мощная укурка и по первому требованию
Ми**т глазки бегают быстро на трубе цент
Шаришся как зомби гнилой пустой *ука
Злой музон там любой или кинчик последний
Какой без план*ика вялый отстой смотрите
*ля так сами непр**бан что в детстве
Раннем неприминимый сухостой настигает
Утрами забываешь начисто чем пахнут девочки
Другие снимают с поверхности жизни пеночки
Пьёшь чиповое пиво куришь яву жрёшь чебурек
Долги растут температура падает скоро снег
Криминальные идеи навязчиво лезут
В тяжёлую голову руки тянутся к чужому как
Паяльник к канифоли и олову хочется делать
Всем вокруг плохое причинять без причины
Боль быть последней **укой крайне недобрым
Челом сыпать на раны соль очень мне хочется
Если уж честно бл* абсолютно ни в чём
Не стеснять себя вести с двух рук очередями
Огонь шквальный прям по всему что есть
На свете буквально всё в кровавую баню
Раз***бошить хочется нереально если с сексом
Баблосом и шмалью вдруг чего ненормально
И я заявляю фактически официально ради
Типа того что всеобщего на **й блага и чтоб
Никого не хоронить лишний раз под флагом
Заранее предупрежаю каждого персонально
Не перекройте уроды мне кислород случайно
Со злобы предположим или от му*ового
От отчаянья попытаетесь глупые станет жарко
В тот самый миг напугает вас до жидкого кала
Собственый жуткий крик это последний звук
Который услышите вы перед тем как залечь
Позорно ниже травы а будь побольше мозга
Внутри головы легко смогли б ещё полетать
Орлы ну а нет так нет мне это без разницы
Тряситесь трясогузки сами за свои задницы
Я вам не робинзон вы сто пудов не пятницы
За секс я вы*бу чёрствый кекс за шмаль родину
Продам не жаль за баблос не по х*ю любой мороз

 

Կռավաստոկ-Ռուսական ռեպ խումբ,հիմնադրվել է 2003 թվականին:

https://ru.wikipedia.org/wiki/Кровосток

451 աստիճան ըստ Ֆարինհեյթի

Պատմությունը կարդացողին տեղափոխում է մոտ ապագա,որտեղ գրքերը օրենքով արգելված են։Դրանց փոխարեն կառավարությունը մարդկանց տրամադրում է հեռուստացույցի նման մի բան,որի առջև նրանք կարող են անցկացնել իրենց հանգիստը։Նրանք ովքեր կարդում կամ պահպանում էին գրքեր համարվում էին օրինախախտ։Այդպիսի մարդկանց համար էլ ստեղծվել էր գլխավոր հերոսի մասնագիտությունը-հրկիզող։Հրկիզում էին ոչ միայն գտնված գրքերը,այլ ամբողջ տունը։Հայտնի մարդիկ խոսում էին նրա մասին,որ գրքերի մեջ իրականում ոչ մի հետաքրքիր բան չկա։Այդպես ժողովուրդը էլ հետաքրքրություն չուներ գրքերի հանդեպ։Գլխավոր հերոսի անունը Մոնթագ էր։Մի օր աշխատանքից վերադառնալիս Մոնթագը հանդիպում է իրենց դիմացի հարևանի աղջկան,որոնք ի դեպ նոր էին տեղափոխել այդ տուն։Աղջիկը շատ տարօրինակ էր իրեն պահում։Նա նայում էր երկնքին։Մոնթագը մտածեց որ արժի նրան ճանապարհել մինչև տուն,և մոտեցավ աղջկան։ Ճանապարհին աղջիկը խոսում էր աստղերից ու կյանքի գեղեցկությունից։Մոնթագը չէր հասկանում նրան։Տանը Մոնթագին սպասում էր իր կինը։Նրանք արդեն 20 տարի է ամուսնացած էին։Այդ ամբողջ ընթացքում երկուսն էլ առավոտից մինչև ուշ իրիկուն աշխատում էին։Նրանց տանը կար բոլոր պայմանները հիանալի կյանք վայելելու համար։Երեք պատի հեռուստացույց(ամբողջ պատը դա հեռուստացույց է), որոնցով ամբողջ օրը կարելի էր նայել ընտանեկան կատակերգական հաղորդումը,ամեն տեսակի սպասք կահույք։Այդպես անցնում էին հրկիզողի օրերը,մինչև որ նա գնաց հրկիզելու առաջին հայացքից սովորական տունը։Այդ տան տիրուհին մի ոչ շատ մեծ կին էր։Նրա տանը հայտնաբերել էին կրոնական գրքեր։Տիկինը դուրս չեկավ տնից։Նրան հրկիզեցին գրքերի հետ միասին։
Այդ գիշեր Մոնթագը աչք չպակեց։Նա մտածում էր թե ինչու այդ կինը ինքնազոհության գնաց հանուն գրքերի,թե նա վախենում էր,որովհետև ինքն էլ մի գիրք է թրցրել ։Վաղը նա աշխատանքի չի գնալու։
Մոնթագի մասին անհանգստանում է նրա տնօրենը։Նա արդեն մի տարի չէր այս գործում և նման դեպքերի հանդիպել էր։Նա այցելում է Մոնթագին զրուցում նրա հետ ,պատմում է որ գրքերի մեջ ոչինչ չկա,դրանք ուղղակի հիմարություն են։Մոնթագը ընկնում է երկմտանքի մեջ։Մի քանի օր հետո Մոնթագը ցույց է տալիս կնոջը իր ամբողջ գրքերի պահոցը։Կինը վախից քարանում է։Ոչ թե այդքան գիրք տեսնելուց,այլ նրանից որ այդքան գիրք կարող են տեսնել իր ընկերուհիները,որոնք պետք է այսօր այցելեն նրան։Զանգի ձայնը լսվեց։Գրքերը խոհանոցում են,հյուրերը հյուրանոցում։Ամեն ինչ իր տեղերում է `կարծես,բայց` հանկարծ ներս է մտնում Մոնթագը և սկսում է կարդալ մի մեծ պոեմ։Աղջիկները վախից կորցնում են իրենց։Կինը փորձում է շտկել իրավիճակը` ասելով որ դա հրկիզողների ուղեցույց է։Հոյւրերը վախից դուրս են փախչում։

Հաջորդ օրը Մոնթագը գնում է աշխատանքի։Շատ չանցած թիմը ահազանգ է ստանում։Հրկիզողները տեղավորվում են բենզինով լի մեքենայի մեջ և շարժվում։ Ճանապարհը Մոնթագին շատ ծանոթ է թվում։Մեքենան մոտենում է նրա տանը։Մոնթագը տեսնում է կնոջը տաքսի նստելուց։
Տնօրենը ստիպում է Մոնթագին որ նա կրակին տա իր տունը։Ինչ արած`տունը այրվում է։ Չգիտեմ թե ինչ էր մտածում Մոնթագը այդ պահին,բայց նա կրակին է տալիս նաև իր հին գործընկերներին ու փախնում է իր հին ծանոթի տուն։Ամբողջ քաղաքով մեկ կառավարությունը փնտրում է Մոնթագին։Հին ծանոթը մի ծերունի էր,որի հետ Մոնթագը ծանոթացել էր այգում,գրքերի մասին խոսելուց։Ծերուկը վախենում է,բայց նրան ներս է ընդունում։Տալիս է ուրիշ հագուստ և խորհուրդներ `թե ոնց փախչի քաղաքից։ Բարեբախտաբար Մոնթագը լքում է քաղաքը և անտառի ծայրին հանդիպում է մի խմբի հետ,որոնք զարմանալիորեն առաջինն են մոտենում Մոնթագին։Խումբը գիտեր Մոնթագի անունը։ Ռադիոյով այն հայտարարում էին ամեն 10 րոպեն մեկ։Նրանք բարիացկամորեն ընդունում են Մոնթագին։ Նրանց մոտի եղած փոքրիկ հեռուստացույցը հայտնում է որ Մոնթագը բռնվել է,չնայած նրան որ նա նստած էր այ հեռուստացույցի կողքին։Խումբը շրջում էր երկրով մեկ և փորձում վերականգնել տարբեր գրքեր։Մոնթագը միանում է նրանց։

Մեր ժամանակներում չեն դատում սեփական կարծիք ունենալու համար,բայց ամեն դեպքում ես ավելի ու ավելի շատ եմ հանդիպում մարդկանց, որոնք մտածում են որ կառավարությունն ու մեծամասնությունը միշտ ճիշտ է։Այդպիսի մարդիկ նույնիսկ չեն էլ ուզում մտածել,նրանք ուղղակի անում ու մտածում են այն ինչ որ տեսնում են ուրիշներից։Բայց չէ որ այդպիսի ապրելակերպը մարդկանց բերում է խաղաղություն և համերաշխություն։

Մարտական Ակումբ

Գլխավոր հերոսը ամենասովորական աշխատավորն է։Աշխատում է մինչ ուշ երեկո։Ապրում է միայնակ իր տանը,որը նա լցրել է տարբեր տեսակի թանկարժեք ապրանքներով ու կահույքով։Բայց նրա կյանքը այդքան էլ հարթ չի ընդանում։Նա տառապում է անքնությանբ։Բժիշկը նրան դեղեր չի նշանակում,ասելով որ նրա վիճակը այդքան էլ վատ չէ,և եթե ուզում է տեսնել իրոք վատ վիճակով մարդկանց ` թող այցելի տղամարդկանց քաղցկեղ ունեցողների ակումբ։Ուրիշ ելք չունենալով նա այցելում է ակումբը։Տարբեր պատմությունները հուզում են նրան,և մի լավ լացելը նրա քունը հետ է բերում։Շուտով նա սկսում է հաճախել տարբեր հիվանդություններով մարդկանց ակումբներ,դրանից հետո նրա քնի հետ խնդիրները անհետանում են։Բայց ամեն ինչ այդքան հեշտ չէ։Շատ չանցած ակումբներում հայտնվում է ևս մեկ կեղծավոր-Մարլան։Միջին տարիքի կին-որը համարյա միշտ ծխում էր։Տեսնելով Մարլային` Ջեկը(այդպես են անվանում գլխավոր հերոսին)լարվում էր և ակումբները նրան ոչ մի օգուտ էլ չէին տալիս։ Անքնությունը վերադառնում է և Ջեկը որոշում է որ պետք է խոսի Մարլայի հետ։Նրանք բաժանում են խմբերը։
Գործի բերումով Ջեկը շատ է ճամփորդում ինքնաթիռով,և այդպիսի մի ճամփորդության ժամանակ նա հանդիպում է Տայլեր Դորդնին,որի հետ կարճ զրույցից հետո նրանք փոխանակվում են հեռախոսահամարով։
Ջեկը փորձում է վերադառնալ տուն,բայց արդեն շենքի դիմաց տեսնում է իր տունը հրկիզված։Նա ծանոթներ չուներ այդ քաղաքում,բացի Տայլերից։Նա զանգահարում և հանդիպում է Տայլերին։Նրանք մի քիչ խմում են բառում,որից հետո Ջեկը խնդրում է Տայլերին գիշերել իր տանը։Տայլերը համաձայնվում է։Արդեն ուշ էր և նրանք ստիպված տուն ոտքով էին գնում։Տայլերը խնդրում է Ջեկին որ վերջինս հարվածի նրան ամբողջ ուժով, որպեսզի նա զգա որ ապրում է։Այդպես ծեծկռտուք է սկսվում նրանց միջև,որից հետո նրանք մի քիչ էլ են խմում։Տայլերը ապրում էր մի լքված տան մեջ,որտեղ նույնիսկ նորմալ էլեկտրականություն չկար։Նրանք առավոտից աշխատում էին իսկ երեկոները անցկացնում էին բառում, որտեղ խմում էին և բռնվում։Այդպես մարտական ակումբը մեծանում է և նրա մասնակիցներն ել են շատանում։Ժամանակի ընդացքում ակումբը որոշում է որ մարդիկ չեն ապրում այնպիսի աշխարհում որտեղ որ պետք է,ե նրանք որոշում են վերջ տալ դրան։

Վայրի պայմաններում(ֆիլմի դիտարկում)

Սյսուժե
Սյուժեն պտտվում է երիտասարդ տղայի շուրջ,որը ավարտել է քոլեջը և պատրաստվում է ընդունվել բուհ։Բուհը գտնվում է ուրիշ քաղաքում և տղան ստիպված պետք է տեղափոխվի,բայց դրա փոխարեն նա ամբողջ տան և բուհի վճարի գումարը հավաքում է և ուղարկում է բարեգործական ֆոնդին։Իր համար վերձնում է մի պայուսակ,դանակ,և էլի մի քանի առաջին անհրաժեշտության պարագաներ և ուղղևորվում է դեպի հյուսիսային անտառներ։Ճանապարհին նա հանդիպում է շատ տարբեր մարդկանց,որոնցից ամեն մեկը իր ազդեցությունն է թողում տղայի վրա։Անտառում նա գտնում փոքրիկ ավտոբուս տնակ,որտեղ ապրելով նա նույնպես շատ բաներ է հասկանում։

Ֆիլմում հրաշալի ներկայացրած է գլխավոր հերոսի ինքնավերլուծումը։Ֆիլմը ստիպում է մտածել այնպիսի բաների մասին,ինչպիսին է ազատությունը,կյանքի տևողությունը,կյանքի նպատակը։Համուզված եմ ամեն մարդ կգտնի իրան այս ֆիլմում։
Նկարահանված է Ջոնա Կռակուերի գրքի հիման վրա։
Ըստ գլխավոր ռեժիսոր Շոն Պենի խոսքերի նա պատրաստվել է ֆիլմի նկարահանումներին ավելի քան 10 տարի։

http://gidonline.in/film/v-dikix-usloviyax/