Գյումրու մշակութային կառույցները, թանգարանները, գործող-խոնարհված եկեղեցիները

Գույմրու թատրոններ

Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն (նախկինում՝ Ասքանազ Մռավյանի անվան, մինչև 1938 թ.-ը կոչվել է նաև Երկրորդ պետթատրոն), հիմնադրվել է 1928 թվականին, բացվել նոյեմբերի 1-ին «Խռովություն» ներկայացումով (ըստ Դմիտրի Ֆուրմանովի, ռեժիսոր՝ Ա. Գուլակյան, նկարիչներ՝ Մ. Արուտչյան և Վ. Շերիշև)։

 

Գյումրու եկեղեցիներ

Սուրբ Ալեքսանդրա, ռուսական եկեղեցի Հայաստանի Ալեքսանդրապոլ քաղաքում՝ Ալեքսանդրապոլ ամրոցի տարածքում։ Եկեղեցին իր անվանումը ստացել է սուրբ նահատակ Ալեքսանդրա Հռոմեացի թագուհու անունով։ Ներկայումս եկեղեցին գտնվում է ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում։

Գյումրու թանգարաններ

  • Ասլամազյան քույրերի պատկերասրահԱսլամազյան քույրերի պատկերասրահ, բացվել է 1987 թվականի նոյեմբերի 6.-ին, Լենինականի «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոցի համակարգում՝ Ասլամազյան քույրերի՝ Լենինական քաղաքին իրենց աշխատանքները նվիրաբերելու առիթով։Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

 

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը գործում է 1975 թվականից, մեծ քնարերգուի հայրական տանը, որը կառուցվել է 1828 թվականին՝ բանաստեղծի պապի՝ Նիկողայոս Իսահակյանի կողմից։

Հովհաննես Շիրազի տուն-թանգարան, հիմնադրվել է 1983 թվականին, գործում է 2003 թվականի սեպտեմբերից։

Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Ձիթողցոնց տուն-թանգարան, Գյումրիի ժողովրդական ճարտարապետության, քաղաքային կենցաղի և ազգային ճարատարապետության թանգարան, որտեղ ներկայացված է Գյումրվա առօրյան, մշակույթն ու պատմությունը։ Գտնվում է քաղաքի կենտրոնում։

Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Մհեր Մկրտչյանի թանգարան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյանի թանգարանը հիմնադրվել է 2004 թվականին, բացումը տեղի է ունեցել 2006 թվականի դեկտեմբերի 20-ին, 19-րդ դարի վերջին կառուցված պատմաճարտարապետական արժեք ներկայացնող շենքում։

Շիրակի երկրագիտական թանգարան, երկրագիտական թանգարան Գյումրիում:Ստեղծվել է ՀԽՍՀ ժողկոմսովետի 1930 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ։ Ունեցել է հնագիտության-ազգագրության, քաղաքի և Շիրակի պատմության, մշակույթի, սոցիալիստական շինարարության, Հայրենական մեծ պատերազմիպատմության բաժիններ։ Հնագիտության և ազգագրության բաժինների ցուցանմուշները հիմնականում ձեռք են բերվել Կումայրի հնագույն բնակավայրի պեղումներից։

Սերգեյ Մերկուրովի տուն-թանգարանՍերգեյ Մերկուրովի աշխատանքները ներկայցնող թանգարան Գյումրի քաղաքի կենտրոնում։

Ընդգրկված է Գյումրիի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Քանդակագործության Ազգային պարկ-թանգարան, որը գտնվում է Հայաստանի Հանրապետության Գյումրի քաղաքում, տարածքը կազմում է 44.35 կմ2։ Հիմնադրվել է 2013 թվականին Գյումրու «Մշակութային Էքսպերիմենտալ Կենտրոն» ՀԿ նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության, Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ։

2 կարծիք «Գյումրու մշակութային կառույցները, թանգարանները, գործող-խոնարհված եկեղեցիները»-ի վերաբերյալ

Թողնել մեկնաբանություն