Ռեփը`պատմության մեջ

Ըստ պաշտոնական տվյալների ռեփը հայտնվել է Նյու Յորք քաղաքի Բրոնքսի շրջանում՝Յամայկայից եկած դիջեյների էքսպերիմենտների արդյունքում։ Առաջին ռեփերն աշխարհում Կուլ Հերցն է։
Հնում ռեփը կատարում էին դիջեյները։ Հիմնականում տեքստը ուղղված էր լսողներին։ Ռեփի տարածմանը շատ նպաստել է ռասիզմի դեմ պայքարը՝ հիփ-հոփի օգնությամբ։
Տերմիններ
ԲԻՖ — «պատերազմ» երկու ռեփերների միջև
Դիսս — ռեփ երգ, որտեղ դիսս թողարկողը պետք է նվաստացնի իր հակառակորդին
Հարված (պանչ) — «ծակող» տողեր, որոնք հարվածում են հակառակորդի թույլ տեղերին
Ֆլո — կարդալու ձև, այն, թե ինչպես է ռեփերը ներկայացնում տեքստը։ Ֆլոյից է կախված երգի հիմնական տրամադրությունը
Գլխավոր դերակատարներ՝ ԱՄՆ-ի Արևմուտքում
EAZY-Y-ն, ինչպես բնութագրվում է իսկական սևամորթի, չի ավարտել դպրոցը, 16 տարեկանից վաճառել է թմրանյութեր, կուտակել է 250.000$։ 1987թ-ին բժիշկ Դրեի հետ ստեղծում է N.W.A. խումբը, թողնում է թմրանյութերը և սկսում է ռեփերի կարիերան։ Նրա ոճը շատ մոտ էր ժողովրդի սրտին, այդ պատճառով նա շատ շուտ հայտնիություն է ձեռք բերում։ Այդ տարիներին ոստիկանությունը ճնշում էր «սևերին» և այդ պատճառով տղաները թողարկում են “F**k the police” պրովոկացիոն երգը, որն ունենում է մեծ հաջողություն։
Բիֆ Դոկտր Դրեյի հետ
N.W.A խումբը պարակտվել է մենեջերի փոփոխությունից հետո, որից հետո Իզի Ին բիֆ է սկսել Դրեյի հետ։ Բիֆի ընթացքում Իզի Ին ընդեմ Դրեյի թողարկել է մի ամբողջ ալբոմ, որտեղ գտնվել են նաև Դրեյի հին նկարները, որտեղ Դրեն եղել է կանացի հագուստով և դիմահարդարված։
Ալբոմը դարձել է Իզի Իի ամենահաջողվածը։
Իզի Ին ցույց տվեց թե ինչպես է պետք գրել ռեփ մեծ զանգվածների համար։
Biggie — Բիգի
Ծնվել է Բրուկլինում, 1972 թվականի մայիսի 21-ին։ Բրուկլինի ոստիկանությունը հայտնաբերել է Բիգիի թմրանյութերով լի պահեստը, որից հետո նա բանտարկվել է 10 ամսով։ Շատ լավ հարաբերությունների մեջ է եղել Թու Փաքի հետ։ Բիգին շատ լավ հանգավորում էր, և հինալի հանգով դիպչում էր բիթի ուժեղ տակտին (այնտեղ որտեղ հարվածում է բաց բառաբանը)։
Շուտով դա գնահատվում է ժողովրդի կողմից։ Դա նկատելով նրան գրանցում են Նյու Յորքի լավագույն ռեփ լեյբլերից մեկին, որից հետո նրա և Թու Փաքի հարաբերությունները լուրջ լարվում են, առավել ևս Թու Փաքի վրա զինված հարձակումից հետո։ ԹուՓաքը մեղադրում էր Բիգիին նրա մեջ, որ նա իմացել է այդ հարցակման մասին, բայց չի տեղեկացրել ընկերոջը։ Կարճ Ասած ընկերությունը փոփոխվում է թշնամության։ Ի դեպ, այդպիսի դեպքերը շատ են, ինչպես ԱՄՆ-ի ռեփ մշակույթում, այնպես և Ռուսաստանում և նույնիսկ Հայաստանում։ Բիգին ցույց տվեց, թե ինչպես պետք է հանգավորել և թե ինչ է լավ ֆլոն։
2 PAC
Ծնվել է բանտում, 1971 թվականի հունիսի 16 ին։ 2 Փաքը դպրոցում ի շնորհիվ սուր հումորի հինալաի հանգերի և ֆլուի միշտ հաղթում էր ռեփ բաթլերում։ Երգերը հիմնականում ուղղված էր ռասիզմի, բռնության, վերացմանը։ 2 Փաքը թմրանյութերից հեռու կյանք էր քարոզում։ Լիրիկան նրա գլխավոր այցեքարտն էր։ Իր “All Eyes On Me” ալբոմը վերափոխել է ամբողջ ռեփը և համարվում է ամբողջ պատմության մեջ լեգենդար ալբոմներից։
Այս ռեփերները փոխել են ռեփն 90-ականներին։
2000-ականներ
Էմինեմ (իրական անունը Մարշալ Մեթերս 3րդ)։ Ծնվել է 1972թ. նոյեմբերի 17 ին, Միսուրույում։ Հետագայում տեղափոխվել է Դետրոյտ, «սևերի» գետտո։ Այնտեղ ունեցել է շատ դժվար մանկություն։ Անընդհատ ճնշված է եղել նրանց կողմից։ Հայրը լքել է ընտանիքը, երբ Մարշալն ընդամենը 3 ամսական էր։ Մայրը հաճախ գումար է վաստակել մարմնավաճառությամբ և թողել է նրան ինքնահոսի։ Միակ ընկերը եղել է քեռի Ռոնը, ով նրան ծանոթացրել է ռեփի հետ։ 13 տարեկանում Մարշալն առաջին քայլերն է անում դեպի բաթլ ռեփ։ Դպրոցում կազմակերպում է ռեփ մրցույթներ, որտեղ նա համարյա միշտ հաղթել է։ Ֆրիսթայլ մրցույթներում, որտեղ տեքստը պետք է շարադրել միանգամից, Էմիենմին հավասարը չկար։ Կյանքը քիչ հարվածներ չի հասցրել Էմինեմին։ Նեգրերը նրան չէի ընդունում շատ երկար ժամանակ։ Լինել սպիտակ, սևամորթների թաղամասում,այդ թվականներին հավասար էր ինքնասպանության, այն էլ զբաղվել սևամորթների սիրած ռեփ երաժշտությամբ։ Հաղթահարելով այդ ամենը Էմինեմը ամուսնանում է Կեմբերլի Էննի հետ։ Ավտոբուս տնակը թալանում էին ամեն ամիս, թողնում միայն կահույքը։ Հնարավորություն է տրվում մասնակցել ռեփ մրցույթի՝ Նյու Յորքում։ Մարշալը ուղարկում է Էմբերլիին մորական տուն, իսկ ինքը ուղևորվում է դեպի Նյու Յորք։ Այնտեղ հասնում է մինչև եզրափակիչ փուլ, բայց պարտվում է։ Էմը ամբողջ շենքով տարածում է իր դեմո սկավառակները, որը հետագայում գտնում է Դոկտր Դրեն: Այդ իրադարձությունը փոխում է Մարշալի ամբողջ կարիերան։
Էմինեմը սկսում է լուրջ գործունեությունը։
Նա ուներ ալտեր Էգո (նույն մարդու մեջ հոգեկան բաժանում) Սլիմ Շեյդի։ Սլիմ Շեյդիի երգերի թեմաներնը սպանություններն էին, թմրանյութերը, հոմոֆոբիան և շատ սուր ու պրովոկացիոն հարցեր, որոնց նա վերաբերվում էր շատ հումորով։ Կարդալով նրա տեքստերը ինձ թվում էր, որ նա լուրջ հոգեկան հիվանդություններ ունի, հիվանդ երևակայություն.այ թե ինչն է լավ նկարագրում նրան։ Նա հիմնականում սև հումորով է ու ագրեսիվ։ Սլիմ Շեյդին նաև հարվածում էր նվաստացնելով Էստրադային շատ հայտնի աստղերի, ինչպիսին օրինակ Բրիթնի Սփիրսն է։
Էմինեմը ավելի հանգիստ թեմաներից է խոսում, կյանքից, ընտանիքից, մանկությունից։
Էմինեմը վերջին հազարամյակի լավագույն հանգավորողներից է։
Լուրջ հեղափողոխներից էր նաև Ռակիմը։
Հայկական ռեփ
Հայկական ռեփի գլխավոր ալբոմը ես համարում եմ ՀՏ Հայկոյի «Քուանշը»։ Այն աչքի է ընկնում բարձրացրած լուրջ հարցերով։
Հիմա աշխարհում ռեպը ամենատարածված ժանրերից մեկն է։ Նոր ռեփը աչքի է ընկնում միայն իր երաժշտական հատկություններով։ Ռեփերը շատ քիչ դեր ունի երգի ստեղծման մեջ։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

w

Connecting to %s

Create a free website or blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: